23 համայնքում նոր ամբուլատոր շենքեր են կառուցվում

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: 2023-2026 թթ․ ընթացքում նախատեսվում է արդիականացնել ՀՀ մարզերում գործող և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքերը։

Ըստ այդմ՝ Առողջապահության նախարարությունը գրությամբ դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ բժշկական կազմակերպությունների համար նոր շենքերի կառուցման նպատակով համապատասխան հողամասերի հատկացման գործընթացը մարզպետարանների հետ կազմակերպելու խնդրանքով։

Ըստ տրամադրված տեղեկատվության՝ անհրաժեշտություն է առաջացել 23 համայնքներում կառուցվող նոր ամբուլատոր շենքերին հատկացնել հողամասեր: Որոշմամբ նախատեսվում է ընդունել Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Գավառ, Ճամբարակ, Ախուրյան, Նոյեմբերյան, Գորիս, Արտաշատ համայնքների մի շարք անշարժ գույքերի նվիրաբերությունը և դրանք ամրացնել ըստ գտնվելու վայրի համապատասխան մարզպետի աշխատակազմերին՝ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների շենքեր կառուցելու նպատակով։

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում