2025 թվականին ԵՀՄ մեդիա գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում

2025 թվականին ԵՀՄ մեդիա գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում։

Այս մասին տեղեկացրել է Առաջին ալիքը:

«EBU Media Summit-ը ամենամյա միջոցառում է ԵՀՄ անդամակցության մասնակիցների փորձառությամբ փոխանակվելու, մեդիա ոլորտի ռազմավարական մարտահրավերները և նորարարական լուծումները քննարկելու համար։ ԵՀՄ մեդիա գագաթնաժողովը տեղի կունենա 2025 թվականի հունիսի 3-ին և 4-ին Հայաստանում և կհյուրընկալվի Հանրային հեռուստաընկերության կողմից:

Վերջին մեդիա գագաթնաժողովը տեղի է ունեցել Շվեյցարիայի Ժնև քաղաքում, 2024 թվականի ապրիլի 24-25-ին` Շվեյցարիայի հանրային հեռարձակողի հյուրընկալությամբ»,- հայտնել են Առաջին ալիքից։

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան