2023 թվականին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ևս երեք երկրի հետ. ԱԳՆ խոսնակ

Գլոբալ մասշտաբով փոխշահավետ կապերի ընդլայնման և զարգացման նպատակով 2023 թվականին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ևս երեք երկրի՝ Տրինիդադ և Տոբագոյի, Սաուդյան Արաբիայի և Բոտսվանայի հետ։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Այժմ այն երկրների թիվը, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի, 182 է»,- նշել է դիվանագետը։

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում