2022 թվականին Հայաստանում արձանագրվել է ակտիվ տուբերկուլոզի 472 դեպք

Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, տարվա կարգախոսը՝ «Այո՛, միասին մենք կարող ենք հաղթահարել տուբերկուլոզը», ինչը համատեղ ջանքերով նորարար մոտեցումների ներդրում է տուբերկուլոզի կանխարգելման և բուժման գործում:

Աշխարհի բնակչության մեկ քառորդը վարակված է տուբերկուլոզով, սակայն ոչ բոլորի` վարակվածների միայն 5-10%-ի մոտ է զարգանում ակտիվ հիվանդությունը։

2022 թվականին Հայաստանում արձանագրվել է ակտիվ տուբերկուլոզի 472 դեպք, որից 349-ը՝ թոքային, իսկ 123-ը՝ արտաթոքային։

Կարևոր է նշել, որ մեր երկրում հասանելի են տուբերկուլոզի կանխարգելման, անվճար ախտորոշման և բուժման, ինչպես նաև պացիենտների մարդակենտրոն խնամքի համար անհրաժեշտ միջոցները:

Տուբերկուլոզի ժամանակին ախտորոշման համար մեծ նշանակություն ունի բնակչության իրազեկվածությունը:

Հիվանդության հիմնական ախտանիշների` 2 շաբաթ և ավելի տևողությամբ հազի, խորխարտադրության, թուլության, ախորժակի կորստի, քաշի անկման, գիշերային քրտնարտադրության, մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում պետք է դիմել առողջության առաջնային պահպանման օղակի հաստատություններ, որտեղ կիրականացվեն առաջնային հետազոտություններ ընտանեկան բժիշկների, թերապևտների կողմից, իսկ ցուցումների դեպքում կուղեգրվեն մասնագիտական կենտրոններ։

Related posts

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ

Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին

ՀՀ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. ԱԳՆ