2018-ից կենսաթոշակային հիմնադրամն ավելացրել ենք ավելի քան 500 մլն դոլարով, 125 հազար մարդով էլ ավելացել է կենսաթոշակառուների թիվը. Փաշինյան

2018 թվականից Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամն ավելի քան 230 մլրդ դրամով ավելացրել ենք, ավելի քան 500 մլն դոլարով: Նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք: Բայց անհատի մակարդակով ոչ մի շոշափելի բան տեղի չի ունեցել, որովհետև այդ ընթացքում էլ 125 հազար մարդով ավելացել է կենսաթոշակառուների թիվը: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 10-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018-ին Հայաստանում կենսաթոշակառուների թիվը եղել է մոտավորապես 525 հազար, հիմա 650 հազար է: Եվ էլի այս կենսաթոշակների ֆոնդն ավելացել է: Ո՞ւմ հաշվին. աշխատող մարդկանց հաշվին, նրանց, որոնք աշխատել են:

Եվ մեզ, այո՛, հիմա էլի 7 տարի պահանջվեց, որպեսզի քաղաքական համարձակություն դրսևորենք, որպեսզի անապահովության գնահատման համակարգի փոփոխություն իրականացնենք»,- ասաց նա:

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ