2 զոհ, 2 վիրավոր. վթար Գյումրի-Բավրա ճանապարհին

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 14:40-ին, Գյումրի-Բավրա ճանապարհին՝ Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաները։ «ՎԱԶ-21099» մեքենայի վարորդ 34-ամյա Սևակ Վ.-ն և ուղևոր 31-ամյա Անի Է․-ն տեղում մահացել են, իսկ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

Related posts

Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սվենսոնը քննարկել են Հայաստան-Շվեդիա միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Վարդենիսի ղեկավար Դավիթ Շահնազարյանը և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեում են