19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ

Հունիսի 3-5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Եղվարդ, Սյունիքի մարզի Կապան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Բերդ, Շիրակի մարզի Մարալիկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Մասիս քաղաքներում և Սյունիքի մարզի Նորաշենիկ, Վայոց ձորի մարզի Վերնաշեն, Տավուշի մարզի Դովեղ, Ոսկեվան, Արագածոտնի մարզի Օհանավան, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 շահմար, 4 գյուրզա, 7 լորտու, 2 սահնօձ, 1 իժ և 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Related posts

Միայն թոշակառուների առողջության ապահովագրության համար 2026-ի առաջին 9 ամիսներին տրամադրվել է 320 մլն դոլար. Փաշինյան

Հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում. շահառուների թիվը՝ 350 հազար անձ

Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից