18 մլն դրամ՝ Սառնաղբյուրի ջրամբարի պատվարի անվտանգ շահագործման համար նախագծերի ձեռքբերմանը

Շիրակի մարզի Սառնաղբյուրի ջրամբարի պատվարի անվտանգ շահագործման նպատակով նախագծերի ձեռքբերման համար Կառավարության որոշմամբ հատկացվել է 18 մլն դրամ։

Սառնաղբյուր բնակավայրից 2 կմ արևմուտք՝ Ճլկան գետի վերին հոսանքում մոտ 1000 մ բարձրության վրա գտնվող ջրամբարը շահագործման է հանձնվել 1972 թվականին։ Ջրատարողությունը 4,85 մլն մետր խորանարդ է։

Ջրամբարը ոռոգում է ավելի քան 2000 հա հողատարածք։

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ