149 առողջացած, 4 մահվան դեպք. կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն այսօր

Օգոստոսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 993 դեպք, որոնցից 220 438-ն` առողջացած, 4625-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4808 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 364 854 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6897 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 նոր դեպք: Ունենք 149 առողջացած, 4 մահվան դեպք:

Related posts

Քայլ առ քայլ գնում ենք անվարձահատույց դոնորության մշակույթի ձևավորմանը. Անահիտ Ավանեսյան

22 երկրում COVID-19-ի հարուցչի նոր տարբերակ է տարածվել

Դատաբժշկական փորձաքննությունը կտա պատասխանը․ ԱՆ-ն՝ 1,5 տարեկան փոքրիկի մահվան դեպքի մասին