10 մլն 69 հազար դրամ` Արթիկի թիվ 1 դպրոցի տանիքի հիմնանորոգման համար

2021 թվականի դեկտեմբերի 1-ին ուժեղ քամու պատճառով վնասված «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց»-ի մասնաշենքերից մեկի 620 քառակուսի մետր մակերեսով տանիքը կնորոգվի։ Դպրոցի մասնաշենքի քայքայումը կանխելու նպատակով՝ կառավարությունն այսօրվա նիստում հատկացրել է 10 մլն 69 հազար դրամ։ Նախագծային աշխատանքների պայմանագրային գումարը կազմում է՝ 220 հազար, շինարարական աշխատանքներինը՝ 9մլն 600 հազար, հեղինակային հսկողության գումարը՝ 57 հազար, իսկ տեխնիկական հսկողության պայմանագրային գումարը կազմում է՝ 192 հազար դրամ։

Related posts

Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Ակնկալել անթերի աշխատանք` հնարավոր չէ. Դավիթ Խուդաթյան

ԶԼՄ-ներում Ադրբեջանի ղեկավարության հասցեին uադրիչ հայտարարությունների համար ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել