1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է․ Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ ԱԱԾ-ն ՀՀ 1 տոննա կոկաինի ներմուծման գործով իրականացրել է առաջին ձերբակալությունը։

Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող, հանրապետական խմբակցության անդամ»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ թմրամիջոցների շրջանառությունը ՀՀ-ում և ամբողջ աշխարհում շատ մեծ ծավալների է հասել։

«Դրանում կարող են ներգրավված լինել տարբեր մարդիկ, կարող են լինել տարբեր կուսակցությունների անդամներ, անկուսակցականներ, հավատացյալներ ու անհավատներ։ Մեր իրավապահ մարմինների առաջ հստակ խնդիրներ եմ դրել ու կոնկրետ ժամկետ եմ սահմանել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Related posts

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ