1 շաբաթում գրանցվել է 407 դեպք, որից 151-ը՝ արտակարգ. ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 407 դեպք, որից 151-ը՝ արտակարգ: Այդ մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

«Մասնավորապես՝ հրդեհի՝ 92, փլուզման, կենսաապահովման կոմունալ համա-կարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման, օձի նկատման՝ 2-ական, թունավորման՝ 5, կեղծ ահազանգի՝ 4, ինքնասպանության փորձի՝ 18, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 148, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 32, հրդեհի կեղծ կանչի՝ 17 և 34 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 7 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 81, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մասին:

Related posts

ՆԳՆ քրեական ոստիկանները խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի են վնասազերծել

Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի