Իրանական Բանդար-Աբբաս նավահանգստում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Իրանի հարավային Բանդար-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի:

IRIB-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հորմոզգան նահանգի նահանգապետի գրասենյակի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Մեհրդադ Հասանզադեն։

«Ցավոք, այս պահին զոհերի թիվն ավելացել է և կազմում է 18 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 800-ը»,- ասել է պաշտոնյան։

Շահիդ Ռաջայի նավահանգստում արտակարգ իրավիճակի մասին տեղեկությունները հայտնի դարձան շաբաթ օրը` կեսօրին։

Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել քիմիական նյութերի պահեստում, սակայն դժվարացել է հայտնել պատճառների մասին:

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար-Աբբաս նավահանգստից նվազագույնը 20 կիլոմետր հեռու։

Ավելի վաղ հայտնել էինք՝ տարածաշրջանի Արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել մեկ կոնտեյների պայթյունի պատճառով:

Թե ինչ է եղել տարայի ներսում՝ դեռ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ միջադեպի հետևանքով փլուզվել է նաև մեկ շենք։

Փրկարարական աշխատանքների և հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո դեպքի մասշտաբները մանրակրկիտ կուսումնասիրվեն, և խախտումների հայտնաբերման դեպքում կձեռնարկվեն իրավական միջոցներ՝ հայտնել են վարչությունից:

 

 

 

 

 

 

 

 

Related posts

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո՝ Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում

Կաթնամթերքի վաճառքի նոր կարգ՝ ապրիլի 27-ից