Ֆրանսիացի պատգամավորն հայ գերիների ազատ արձակման պահանջով նոր բանաձև է ներկայացրել խորհրդարան

Ֆրանսիայի Վալ դ’Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին նոր բանաձև է ներկայացրել երկրի խորհրդարան` կոչ անելով Ֆրանսիային՝ պահանջել Ադրբեջանից վերադարձնել ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

«Ես բանաձևի միջնորդություն եմ ներկայացրել, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Արցախում Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո շատ հայ զինվորներ դեռ ձերբակալված են Ադրբեջանի իշխանությունների կողմից և սպասում են հայրենադարձությանը: Այս պրակտիկան բացարձակապես հակասում է Ժնևի կոնվենցիային և միջազգային իրավունքով սահմանված նորմերին: Ֆրանսիան պետք է Ադրբեջանին կոչ անի նրանց ազատ արձակել, դա է իմ բանաձևի իմաստը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն խորհրդարանականներին, որոնք համաձայնել են ստորագրել այն»,- գրել է նա՝ Ֆեյսբուքի իր էջում՝ հրապարակելով բանաձևի նախագիծը:

Related posts

Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյան

Երկարագուլպա Պեպպին Գյումրիում. ամառվա ամենագունեղ թատերական արկածը

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի նախագահն ու Պակիստանի վարչապետը