Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ շրջանակներում կպահանջի ԼՂ հայերի վերադարձի մասին բանաձև ընդունել. Կոլոննա

ՄԱԿ անվտանգության խորհրդի շրջանակներում Ֆրանսիան կպահանջի բանաձև ընդունել ԼՂ հայերի վերադարձի մասին: Այս մասին Սենատում ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:

«Ադրբեջանը պլանավորել և կազմակերպել է ԼՂ-ից ավելի քան 100 000 հայերի ելքը: Այս ծանր հանցագործությունը չի կարող անպատասխան մնալ: Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով: Բաքուն պետք է հասկանա, որ չի կարող գնալ ուժի կիրառման ճանապարհով»,- ասել է նա:

Related posts

ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել

Էմմա Պողոսյանը հռչակվել է ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն

Սառնաղբյուրում երիտասարդական տարածք է բացվել