Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին

?????????????????????????????????????????????????????????

Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Անկարայում իր դեսպանին, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել «բուժել հոգեկանը»: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:

«Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են ։ Ավելորդությունն ու կոպտությունը մեթոդ չէ։ Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ դա վտանգավոր է բոլոր առումներով», – AFP գործակալությանը հայտնել են Ելիսեյան պալատից։

Նա հավելել է, որ Անկարայում Ֆրանսիայի դեսպանը ստեղծված իրավիճակը քննարկելու համար կհանդիպի նաև Էմանուել Մակրոնի հետ:

Related posts

ԱՄՆ-ն պահանջում է Իսրայելի զինված ուժերի դուրսբերումը Գազայից, Լիբանանից և Սիրիայից. 13-րդ ալիք

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ, կա երեք զոհ, հինգ վիրավոր

2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ