Ֆրանսիան աջակցում է Հայաստսնի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին. Լը Դրիան

Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ժան-Իվ Լը Դրիանն ու Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, այդ թվում` եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը:

Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից ներկայացված Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի սկզբունքների առաջարկին:

Լը Դրիանը նշել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին:

Related posts

ԿԲ-ն ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել մատակարարվող բնական գազի գինը․ Գալստյան

4-ամյա դստեր ներկայությամբ մեքենայից հրել, դուրս է գցել կնոջը․ նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել

Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները