Ֆրանսիայում հայտարարվել է ցունամիի վտանգ

Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում հայտարարվել է ցունամիի վտանգ՝ Ֆրանսիական Պոլինեզիայի և Մարկիզյան կղզիների համար: Այս մասին հայտնել են Ֆրանսիայի անդրծովյան տարածքների նախարարությունից։

«Զինված ուժերը բերվել են բարձր պատրաստության վիճակի, որոշ շրջաններում տարհանում է իրականացվում», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Կամչատկայի երկրամասի իշխանություններն երկրաշարժից հետո տարածաշրջանում մտցրել են բարձր տագնապի ռեժիմ: Սա անհրաժեշտ է հետազոտություններ անցկացնելու համար:

Related posts

Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել

ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին

Իրանը ԱՊՀ-ին համագործակցության նոր ձևաչափ է առաջարկում. Փեզեշքիան