Ֆուտբոլի լրագրողների Հայաստանի հավաքականը՝ Եվրոպայի լրագրողների առաջնության հաղթող

Ֆուտբոլի լրագրողների Հայաստանի հավաքականը դարձել է հաղթող Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած լրագրողների Եվրոպայի առաջնությունում։

Եզրափակիչում Հայաստանի թիմը 2։0 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի լրագրողների հավաքականի նկատմամբ՝ հռչակվելով մրցաշարի հաղթող։

Նշենք, որ լրագրողների Եվրոպայի առաջնությունը նման ձևաչափով անցկացվում էր առաջին անգամ։

Մրցաշարին մասնակցում էին 14 լրագրողական թիմեր Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից, Վրաստանից, Բելառուսից, Հունգարիայից, Լեհաստանից, Հունաստանից, Սերբիայից, Չեխիայից և այլ երկրներից։

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները