Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Սիրիայում հրադադարի հաստատման հարցը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը:

Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն քննարկել են իրավիճակը Սիրիայի հարավում և Գազայի հատվածում: Ֆիդանն ընդգծել է Սիրիայում հակամարտության շուտափույթ դադարեցման և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

Թուրք նախարարն ընդգծել է, որ ահաբեկչական խմբավորումներին թույլ չի տրվի օգտվել իրավիճակի սրացումից: Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի և այլ երկրների հետ՝ հակամարտության կայուն կարգավորման համար:

Related posts

Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է 1.7 միլիոնի.

Լեհաստանը հրաժարվել է ՄիԳ-եր փոխանցել Ուկրաինային