Օրեր առաջ ինքնասպան եղած տղամարդու որդին փորձել է կախվել բակի աստիճանից. կանխել է քույրը

Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 23:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններից մեկում տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող տարածքում գտնվող տանը տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ 37-ամյա Դ. Ն.-ն փորձել է իրենց տան բակի աստիճանից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, սակայն քույրը նկատել է և փրկել նրա կյանքը։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ օրեր առաջ նրանց հայրը կախվելու միջոցով ինքնասպան էր եղել։

Related posts

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին

Գյումրեցի մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

Ո՞վ է հետևում լրագրողական էթիկային. ո՞ւր դիմել խախտումների դեպքում