Օտարերկրացի ազատազրկված անձանց մոտից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և բջջային հեռախոսներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվող օտարերկրացի ազատազրկված անձանց։ Այդ մասին հայտնում են  ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից:

Խուզարկությամբ վերջիններիս անձնական իրերի միջից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող, 18,31 գրամ քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված, 2 բջջային հեռախոս և 3 ականջակալ։

Դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։ Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Related posts

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում բոյկոտ է․ աշխատակազմը պահանջում է հանդիպում վարչապետի հետ

Քննարկվել են արտահանման ոլորտում առկա միտումներն ու առաջիկա քայլերը

Այսօր հայկական դրոշի օրն է. Ո՞վ է ՀՀ դրոշի հեղինակը