Օպերլիազորը հետախուզվողից փող է հափշտակել. ներքին անվտանգության վարչության բացահայտում

Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներից մեկը Հայաստան ժամանած մի հետախուզվողից փող է հափշտակել։

Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով՝ ՆԱՎ օպերատիվ ապահովման բաժնի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել ու հիմնավորվել է, որ հումվարի 8-ին Երևան է ժամանել միջազգային մակարդակով հետախուզվող Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ու խուզարկվել։ Ի թիվս այլ իրերի՝ հայտնաբերվել է նաև 1200 եվրո։

Փողը փաթեթավորվել է։ Գծային բաժնի քրեական հետախույզը, Իրանի քաղաքացուն քրեակատարողական հիմնարկ տեղափոխելիս, փաթեթավորված գումարից հափշտակել է 400 եվրո։ Դեպքի առթիվ՝ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ, որտեղ հունվարի 21-ին քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

ՀՀ ոստիկանություն

 

 

 

Օպերլիազորը հետախուզվողից փող է հափշտակել…
Ներքին անվտանգության վարչության բացահայտում։

Ոստիկանության Ներքին…

Опубликовано ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia Суббота, 23 января 2021 г.

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին