Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա 2-4 աստիճանով

Երևան քաղաքում սեպտեմբերի 23-ին կեսօրից հետո` ժամանակ առ ժամանակ սպասվում է, 24-ի ցերեկը հնարավոր է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։

Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ին ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։

Related posts

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել