Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Մայիսի 10-12-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան, 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում՝ մայիսի 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 11-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Related posts

Կիև են ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները

Պուտինը և Վիետնամի ղեկավարը համատեղ հռչակագիր են ընդունել

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակցով