Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Երևան քաղաքում հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան, 28-29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հուլիսի 25-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից, 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 25-30-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 27-29-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Related posts

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները