Օգոստոսի 15-21-ը հաստատվել է COVID-19-ի 1913 նոր դեպք, առողջացել է 1663 քաղաքացի

Օգոստոսի 15-21-ը  Հայաստանում իրականացվել է 6523 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 1913 նոր դեպք, առողջացել է 1663 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 5 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 432274 դեպք, որից 419528-ը՝ առողջացած:

Փաստացի բուժում է ստանում 2417 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8648 մահվան  դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 178 333 թեստավորում:

Related posts

Մարզերում գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ

Առողջապահության նախարարության բյուջեն նախատեսվում է ավելացնել 136 միլիարդ դրամով

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերտ Յան Կուպմանի հանդիպումը