Օգոստոսի 1-ից կտուգանվեն առանց վկայագրեր գազաբալոններով ավտոմեքենաները

Եթե վկայագրված չէ տրանսպորտային միջոցի գազաբալոնը, ապա չի կարող լիցքավորվել, հակառակ դեպքում կտուգանվի ծառայություն մատուցողը: Օրենքի այս պահանջը խստագույնս կգործի օգոստոսի 1-ից։ Մեկ խախտման դեպքում գազալցակայանը կտուգանվի մինչեւ 200.000 դրամ:Օրենսդրական կարգավորումը ուժի մեջ է այս տարվա փետրվարից, պարզապես խախտումների դեպքում, ըստ օրենքի, պատասխանատվության կենթարկվեն օգոստոսից. տրված ասուլիսի ընթացքում նշեց ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության լիցենզավորման եւ թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը:

Related posts

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Գյումրիում կեղծ օղի ու կոնյակ պատրաստող տղամարդը ձերբակալվել է

ՀՌՀ-ն տուգանել է 6 ռադիոընկերության