Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար, բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

«Հարավկովկասյան երկաթուղին» տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների, կլինի անվճար:

Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով՝ ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը, հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին:

Related posts

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար. Ճանապարհային դեպարտամենտ

Հուլիսի 10-ից նոր սահմանափակում` գյուղմթերքի արտահանման հետ կապված

Քանի զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է հրապարակել