Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը իրականացրել է դրամական միջոցների անօրինական հավաքագրում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ա.-ն և քրեական աստիճանակարգություն ունեցող Ա.Ա.-ն մասնակցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող անձանց միավորմանը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

«Մասնավորապես՝ Ա.Ա.-ն մասնակցելով Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, վերջինիս հանձնարարությամբ 2023-2024 թվականների ընթացքում իրականացրել է դրամական միջոցների հավաքագրում, ինչի արդյունքում ձեռք բերված անօրինական եկամուտը տնօրինվել է Ա.Ջ.-ի կողմից և ուղղվել ՀՀ-ում գտնվող տարբեր կալանավայրեր:

Բացի այդ, Ա.Ա.-ն 2024 թվականի հունվարի 11-ին տեղեկանալով 2023 թվականի դեկտեմբերի 18-ին Ալավերդի քաղաքի թաղամասերից մեկում երկու անձանց միջև դանակահարության դեպքի մասին, ստանձնել է նշված մասնավոր հարցի լուծումը:

Ա.Ա.-ն շարունակելով մասնակցել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը՝ 2024 թվականի հունվարի 20-ին կապ է հաստատել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ա.-ի հետ և ներկայացնելով վերը նշված մասնավոր վեճը, վերջինիս միջոցով Ա.Ջ.-ից թույլտվություն է ստացել, որ վիճաբանության կողմերից մեկը բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն լուծի վեճը:

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը), Ա.Ջ.-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), Ա.Ա.-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Ա.Ա.-ի մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ