ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ թույլատրվել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Ռաֆայել-Տաթև» ՍՊ ընկերության համապատասխան դիմումի հիման վրա տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել Երևանի Սվաճյան 12/7 հասցեում գործող «Ռաֆայել-Տաթև» ՍՊ («Մալաթիա» տոնավաճառ) ընկերությունում՝ պարզելու, թե որքանով են շտկվել տեսչական մարմնի կողմից կայացրած որոշման և սահմանված կարգադրագրի պահանջները։

Արդյունքում պարզվել է, որ ՏՄ-ի կողմից նախկինում տրված կարգադրագրի կետերից վերացվել են արձանագրված այն խնդրահարույց խախտումները, որոնք տեսչական մարմնի կողմից ներկայացվել էր անհապաղ և ամբողջական շտկման, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս տնօրինության կողմից դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ։

Ուստի, ՔՏՀԱ տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում ներկայումս վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել «Ռաֆայել-Տաթև» ՍՊ ընկերության հետագա գործունեությունը, ինչպես նաև արձակել նոր կարգադրագիր՝ դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ՝ դրա համար սահմանելով հստակ ժամանակացույց։

Related posts

Փրկարարներն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացուն

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Սեյրան Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Արծվիկ Մինասյանն ապահովել է այդտեղ առանձնատան տիրապետումը