ՔՊ խմբակցությունը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։

Տեղեկությունը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատել է Հայկ Կոնջորյանը։

Կոնջորյանն ասել է՝ Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո փորձել են գտնել լավագույն թեկնածունին։

«Մենք համարում ենք, որ Անահիտ Մանասյանը իր մասնագիտական կարողություններով, արժեքային համակարգով, անցած ճանապարհով, այն թեկնածուն է, որը կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան»,– ասաց Հայկ Կոնջորյանը։

Related posts

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան ամսական 300 հազար դրամի չափով

Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է