ՔՊ խմբակցության պատգամավորներն ու վարչության անդամները Կապանում քննարկել են Սյունիքին վերաբերող կարևոր հարցեր

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների և ՔՊ վարչության անդամների հետ մարզային այցելությունների շրջանակներում հանդիպում ենք ունեցել կուսակցության Կապան տարածքային գրասենյակի, ինչպես նաև Կապանի համայնքի ՔՊ խմբակցության անդամների հետ: Այդ մասին ասված է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանի Ֆեյսբուքի էջում։
«Քննարկել ենք համայնքին և Սյունիքի մարզին վերաբերող մի շարք կարևոր հարցեր:
Խոսել ենք նաև աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տարածքային կազմակերպություն հիմնելու անհրաժեշտության մասին:
Լսել ենք նաև նոր դիմումատուներին՝ ՔՊ կուսակցության շարքեր ընդունելու համար»,- նշված է գրառման մեջ:

 

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է