Քույրերն այժմ կարող են արդարացվել. Daily Mail-ն անդրադարձել է Միխայիլ Խաչատուրյանի սպանության աղմկահարույց գործին

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է 2018թ. հուլիսին իր մոսկովյան բնակարանում երեք դուստերերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի գործին՝ նշելով, որ հոր՝ մանկապիղծ ճանաչվելուց հետո, քույրերն այժմ կարող են արդարացվել սպանության համար:

Ավելի վաղ քննությամբ պարզվել էր, որ սպանվածն անձի «մանկապիղծ տեսակ» ուներ: Փորձագետները նաև ընդունել են, որ աղջիկները լիովին կախված են եղել նրանից`բարոյական և նյութական առումներով:

Քննության շրջանակում հարցաքննվել են Խաչատուրյանի հարևանները, հարազատները, այն բուժհաստատության աշխատակիցները, որտեղ տղամարդը բուժվել է, նրա դուստրերի ընկերները, նրա տան մոտ գտնվող խանութների աշխատողները, հետազոտվել են բժշկական գրառումները: Պարզվել է, որ տղամարդը սպառնալիքների, վիրավորանքների, նվաստացման, «բռնության և դաժանության դրսևորման» միջոցով մանիպուլացրել է ուրիշներին, ինչպես նաև օգտագործել ծեծ, ահաբեկում, ֆիզիկական և սեռական բռնություն:

Բացի այդ, փորձագետները եկել են այն եզրակացության, որ Խաչատուրյանի դուստրերը մշտական սթրեսի մեջ էին, ամբողջությամբ կախված հորից, հարազատները չէին աջակցում նրանց, և աղջիկները վախենում էին սեփական և քույրերի կյանքի համար:

«Բայց այժմ քույրերը, մանկապղծության ախտորոշման առկայության պարագայում, կարող են դատարանում պնդել, որ աղմկահարույց գործով բոլոր մեղադրանքները պետք է հանվեն», գրում է պարբերականը:

Մայիսին քույրերը հոր սպանության գործի շրջանակում տուժած են ճանաչվել: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միխայիլ Խաչատուրյանի դեմ՝ դուստրերի նկատմամբ խոշտանգումների և սեռական բնույթի գործողությունների համար: Քննության տվյալներով՝ հայրը դաժան վերաբերմունք է դրսևորել իր դուստրերի նկատմամբ: Դրա համար քույրերը դանակով հարձակվել են նրա վրա: Գործը չի վերաորակավորվել ինքնապաշտպանության, չնայած գլխավոր դատախազության փորձերին:

 

Related posts

Կլինեն հոսանքազրկումներ

Հայտնի է դարձել Հռոմի պապի մահվան պատճառը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ՝ Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում