Քոչարյանից և մյուսներից բռնագանձել 670 մլն դրամ, որը պետությունը հատուցել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին. Դատախազության հայցը

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի օգոստոսի 11-ին պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով որպես հետադարձ պահանջ, 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 միլիոն դրամը համապարտության կարգով բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից: Այս մասին 1lurer.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին