Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար․ Արա Զոհրաբյան

Ժամը 10:36 Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան) 68 ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար: Նիստը որոշ ժամանակ անց կսկսվի: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է փաստաբան Արա Զոհրաբյանի տարածած հայտարարությունից։

«Քննչական մարմինը և դատախազությունն իր որոշումը կայացրել է և գնացել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով: Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը: Եթե այս ստանդարտն է գործելու, ապա պատկերացրեք օրինակ մեկ անձ հաղորդում տա և ասի, որ քննիչը կամ դատախազը կամ դատավորը իրենից կաշառք է պահանջել: Ի՞նչ եք անելու այս ժամանակ»,-գրել է փաստաբանը:

Related posts

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին