Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացված ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի և Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։
Նա նաև շնորհավորել է դեսպանին Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված Բարեկամության շքանշանի կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ծրագրերը։
Երկուստեք կարևորվել են համատեղ իրականացվող ծրագրերը, մտքեր փոխանակվել մեկնարկած ծրագրերի շարունակականության և առաջիկա անելիքների մասին։

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա