ՔԿՀ վերադարձված կալանավորված անձի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները կալանավորված անձ Ա. Խ.-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու ընթացքում նկատել են, որ վերջինս դրսևորում է կասկածելի վարքագիծ:

Ինչպես հայտնում են ՔԿԾ-ից, քրեակատարողական հիմնարկի խուզարկությունների համար նախատեսված սենյակում ծառայողների կողմից կալանավորված անձի հետ տարվել են բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում Ա. Խ.-ն ինքնակամ հանձնել է ներքնաշորում թաքցրած բջջային հեռախոսը:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

Related posts

Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի, և կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը. ԿԳՄՍ նախարար

Եթե որևէ մեկը ներգրավված կլինի կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների՝ առանց նախապայմանների. Մեդինսկի