ՔԿՀ-ում Լիլիթ Աղեկյանի ինքնազգացողությունը վատացել է․ փաստաբան

Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Այսօր՝ 2025 թվականի հունիսի 1-ին, Լիլիթ Աղեկյանը հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է ինձ, որ գիշերը «Աբովյան» ՔԿՀ-ում նրա ինքնազգացողությունը վատացել է։ Նրան տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն, սակայն վտանգը չի անցել, և կա իրական սպառնալիք, որ ցանկացած պահի նրա առողջական վիճակը կարող է կտրուկ վատանալ։

Հիշեցնում եմ.

Լիլիթ Աղեկյանի խոշտանգման օրը՝ 2025 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը, երբ ոստիկանությունում, անձնական զննության ժամանակ նա իրեն վատ էր զգացել ու տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն, բժիշկների կողմից նշանակվել էր ՄՌՏ (MRT) հետազոտություն, որը մինչ օրս չի իրականացվել։

Ներկա պահին պետք է արձանագրել, որ Լիլիթ Աղեկյանի կյանքը «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվում է իրական և շարունակական վտանգի ներքո։

Լիլիթ Աղեկյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյան

01 հունիսի, 2025թ.»,-նշվում է հայտարարության մեջ։

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան