ՔԿՀ-ների ծառայողների կողմից կանխվել են արգելված իրերի ներթափանցման դեպքեր

Փետրվարի 25-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Հ. Բ.-ին, որի տաբատից հայտնաբերել են բջջային հեռախոս:

Մեկ բջջային հեռախոս և երեք պտուտակ էլ հայտնաբերվել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 27-ին՝ ժամը 07։55-ի սահմաններում։

Նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տեղազննություն իրականացնելիս հիմնարկի քողարկող պատի մոտակայքում հայտնաբերել են ներնետված փաթեթ:

Փաթեթում առկա ծխախոտի տուփից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 11,8 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, 1 կոտրված և 3 ամբողջական դատարկ կաթոցիչ:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում