Քաղաքացին «Արմավիր» ՔԿՀ բերված հանձնուքի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Հ․ Ք․-ի կողմից բերված հանձնուքը, որի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Հանձնուքը բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության 100․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք