Փրկարարներն արջի քոթոթներին դուս են բերել արգելափակումից

Սեպտեմբերի 2-ին, ժամը 17։50-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերմոն գյուղի սկզբնամասում երկու արջի քոթոթներ արգելափակվել են ժայռի ճեղքի մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ արջի քոթոթներին դուրս են բերել արգելափակումից:

Related posts

ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չհագնել

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով

Քվեախցիկ տանող ճանապարհը դեռ խոչընդոտներով է. ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող ընտրողները