Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 18 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Հունվարի 11-12-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես Մարտունի, Ծաղկաձոր, Աշտարակ քաղաքներում, Հարթավան, Լեռնանցք, Կարճաղբյուր, Մեղրաձոր գյուղերում և Մեծ Մասրիկ-Կուտական ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 18 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Related posts

Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Բացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք