Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 34 ավտոմեքենա, 91 քաղաքացու օգնություն ցուցաբերել

Փետրվարի 21-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վանաձոր, Դիլիջան, Սևան, Վարդենիս, Մարտունի, Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ապարան, Թալին քաղաքներում, Կարմրավան, Ծովագյուղ, Ծաղկահովիտ, Գեղադիր, Ֆանտան գյուղերում և Երևան-Սևան, Քուչակ-Ծաղկաշեն, Վարդենիս-Ձորագլուխ ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 34 ավտոմեքենա և 91 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Related posts

Պուտինը եռօրյա այցով ժամանել է Հնդկաստան

Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով