Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 16-ից 17-ն  7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ջրամբար գյուղում, Ճարճակիս գյուղում, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին  և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա:

Related posts

Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ

Հաստատվել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմը

Մի՛ այրեք խոզանը․ ՇՄ նախարարությունը զգուշացնում է