Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա

Փետրվարի 5-6-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Սյունիքի մարզի Տաթև և Կապան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք քաղաքներում, Սարավան-Գնդեվազ, Մայակովսկի-Ձորաղբյուր և Երևան-Սևան ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա և 13 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Related posts

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին. Վահան Կոստանյանը՝ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին