Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից

Հունվարի 4-ին, ժամը 18:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Տիչինայի և Շերամի փողոցների խաչմերուկում՝ կամրջի տակ գտնվող ջրանցքում, հայտնաբերել են Ա․ Դ․-ի (ծնված 1959 թ․) դին և դուրս բերել ջրանցքից։

Related posts

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել

ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին

Ճանապարհների նորոգում՝ դժգոհություններով. մարզպետը հորդորում է բարի լինել