Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրավազանից

Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:59-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի ավազահանքի մոտակա ջրավազանում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները ջրավազանից դուրս են բերել Լ․ Ե․-ի (ծնված 2002 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Related posts

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ

Ավելի քան 1 միլիարդ դրամ՝ Փանիկի զարգացման ծրագրերին

Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում