Փրկարարները տեղափոխում են ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները

Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից զոհված բոլոր մարդկանց մարմիններն ուղարկվել են Թավրիզ, որոնողական գործողությունն ավարտվել է։ Այս մասին հայտնել է իրանական Կարմիր մահիկը։

Կադրերն են հրապարակվել, թե ինչպես են փրկարարները տեղափոխում կործանված իրանական ուղղաթիռի ուղևորների մարմինները:

Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, զոհվել են։

Related posts

Կոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է․վարչապետ

ՏԿԵ նախարարը՝ Երևանում և Գյումրիում փողոցների վերանորոգման մասին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու․ կալանավորվել է նաև նրան թմրանյութ իրացրած անձը