Փրկարարները մարել են Տաշիր քաղաքում բռնկված հրդեհը

Հուլիսի 26-ին՝ ժամը 09։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի նախասրահում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 11։03-ին։ Այրվել են նախասրահը (25 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ): Տուժածներ չկան։

Related posts

ՍԱՏՄ-ն ստուգումներ կիրականացնի «սուր աղիքային վարակով» բուժառուների սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը

Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում